ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
XX դարի մեծագույն հայտնագործությունը
«ԴՆԹ-ի (ժառանգականության միավորի) մոլեկուլային կառուցվածքի հայտնագործումը XX դարի մեծագույն իրադարձություններից մեկն է։ Այն բժշկության ամենաժամանակակից ճյուղի՝ մոլեկուլային բժշկության զարգացման հիմքը դրեց եւ նպաստեց դրա հետագա զարգացմանը։
Բջջի գենետիկական համակարգը՝ գենոմը, պայմանավորում է օրգանիզմի զարգացումը եւ ժառանգական բոլոր հատկանիշների փոխանցումը։ Պատահական չէ, որ «մարդու գենոմ» միջազգային գիտական ծրագրի նվաճումն իր նշանակալիության շնորհիվ անվանվել է «Երրորդ հազարամյակի Աստվածաշունչ»։ Այն բացահայտել է մարդու գենոմի կառուցվածքի եւ ֆունկցիաների մեծագույն գաղտնիքը, գեներ կոչված ԴՆԹ-ի հաջորդականությունը, որոնց մուտացիաները ժառանգական հիվանդությունների զարգացման պատճառ են դառնում։
Մարդու վիթխարի գենոմը բաղկացած է որոշակի հաջորդականությամբ ներկայացված 3 միլիարդ նուկլեոտիդներից։
Մեր կենտրոնում սահմանվել են հայերի շրջանում առավել տարածված 12 մուտացիաները, որոնց մի մասը մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել ՊՀ ամենածանր բարդությանը՝ երիկամային ամիլոիդոզի։
Պետք է շեշտեմ, որ մոլեկուլային հետազոտության ամենամեծ առավելությունը հիվանդության վաղ ախտորոշման հնարավորությունն է 99,9% ճշգրտությամբ։
Եվ ուզում եմ ավելացնել, որ պարբերական հիվանդությունը դատավճիռ չէ, այլ բուժման որոշակի մեթոդ եւ կանխատեսում ունեցող ախտորոշում։ Համապատասխան բուժման եւ բարդությունների կանխման դեպքում այն ամենեւին չի ազդում կյանքի տեւողության վրա։ Իսկ այդ ամենում կարեւոր դերակատարություն ունի բուժող բժշկի եւ գենետիկների համագործակցությունը, ինչը մեր երկրում պրակտիկա է դառնում»,–ասում է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը։
Կենտրոնն իր նպատակին լիովին չէր ծառայի, եթե մեզանում տարածված ժառանգական մի շարք հիվանդությունների, եւ առաջին հերթին՝ պարբերական հիվանդության գենետիկական ռեգիստր չստեղծեր։ Ընդհանրապես այստեղ տվյալների հարուստ եւ շատ կարեւոր բանկ է գոյանում։ Ստեղծվել է մարդու ԴՆԹ-ի (ժառանգական նյութի) եւ բջիջների կուլտուրաների բանկ՝ հետագայում ավելի խորը հետազոտություններ կատարելու նպատակով։ Ողջ աշխարհում այս խնդրին մեծ կարեւորություն է տրվում։ Առավել եւս մեր ազգի եւ ազգային անվտանգության համար սա, ինչ խոսք, չափազանց կարեւոր է։
Իհարկե, այս ամենը կատարվում է բիոէթիկայի միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Ինչպես մի առիթով վերջերս Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ասաց՝ «Գենետիկան մի գիտություն է, որ հնարավորություն է տալիս փոխել անգամ, ժողովրդի լեզվով ասած, ճակատին գրվածը։ Գենետիկայի շնորհիվ հնարավոր է ավելի խորությամբ հասկանալ ժառանգական հիվանդությունների բնույթը եւ պատճառը, հաշվառել գենետիկական ռիսկը ընտանիքներում, որը չափազանց կարեւոր է հետագա սերունդների առողջ զարգացման համար»։
Իսկ մեր կենտրոնը թե՛ մեր, թե՛ դրսի մասնագետների համոզմամբ, պատվախնդրորեն է կատարում իր առջեւ դրված խնդիրները։ Տարեկան 36 հազար մարդու այցելությունն, անշուշտ, դրա վկայությունն է։
23.12.2010 Կարդացեք նաև
07.02.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ